Լրահոս
Հայաստան
16:32
22.06.19
131

Հայր մեր, որտե՞ղ է մայրը մեր. Մահացել է Կարինե Աշուղյանը

Img default alt hy

Մահացել է տաղանդավոր բանաստեղծուհի, թարգմանիչ, հրապարակախոս, փիլիսոփայական գիտությունների թեկնածու եւ Հայաստանի գրողների միության անդամ Կարինե Աշուղյանը:   


Հայր մեր, որտե՞ղ է մայրը մեր

 

…որ երկնքում ես,

բառերի բառն

ու նախա-Բառն է անունը Քո,

սրբազան` միայն սրտում հնչելու չափ:

Խաղաղությունը

Քո գալուստի հետ

համաժամանակ

պիտի հաստատվի,

և կլինի կամքը Քո

երկնքում և երկրի վրա:

Անհատույց, ինչպես օդը,

կտաս մաքրամաքուր`

Քո ձեռքով թխված

հացը մեր հանապազոր:

Կներես մեր պարտքերն ու մեղքերը`

որպես ամենաներող:

Եվ չես տանի մեզ փորձության,

այլ կփրկես չարից:

Զի Քոնը պետք է լինի արքայությունը

և զորությունն ու փառքը

հավիտյանս:

Ամեն:

Մայր մեր, որ Հոր հետ

(մեղա՛, մեղա՛, մեղա՛)

նույն երկնքում ես:

Հայր մեր,

որտե՞ղ է Մայրը մեր: