Լրահոս
Հասարակական
10:33
28.01.22
351

Հայաստանն Ադրբեջանից փորձում է պարզաբանում ստանալ, թե դեմարկացիայի ու դելիմիտացիայի հետ կապված ինչն է անընդունելի. ԱԳ նախարար

Img default alt hy

Հայաստանն Ադրբեջանից դեռ հստակեցում չունի` ինչու են դեմարկացիայի ու դելիմիտացիայի հետ կապված ՀՀ առաջարկներն անընդունելի, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:

«Մենք հստակեցումները դեռ չունենք, ճշգրտման փուլում են հստակեցումները»,- ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարը։

Նրա խոսքով՝ քննարկումներն անընդհատ եղել են ու շարունակվում են:

«Հիմա փորձում ենք պարզաբանումներ ստանալ, թե, հատկապես, որ մասն է անընդունելի ու ինչ հիմնավորմամբ ու, ըստ այդմ, ինչպիսի նոր լուծումներ կարող ենք գտնել», - նշեց ՀՀ ԱԳ նախարարը: