Լրահոս
Հասարակական
14:06
28.01.22
908

Հայաստանի և Ղարաբաղի անվտանգության ապահովումը իմ կարևորագույն առաջնահերթություններն էին․ Ռոբերտ Քոչարյան

Img default alt hy

Բանակի մատակարարումը, մարտունակության պահպանումը, Հայաստանի և Ղարաբաղի անվտանգության ապահովումը իմ կարևորագույն առաջնահերթություններն էին մնում նախագահական ժամկետի ամբողջ ընթացքում։ Սրանք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խոսքերն են։

«Ինչպես ցանկացած պատերազմող երկրում՝ մեր բանակն էլ թվակազմով անհամաչափ մեծ էր և էական ազդեցություն ուներ հասարակության վրա։ Բանակը ահռելի կենդանի օրգանիզմ է, որի ներդաշնակ գործունեության համար ամենօրյա ուշադրություն ու մեծ ռեսուրսներ են պահանջվում»։

Ռոբերտ Քոչարյանի խոսքով՝ իր նախագահության բոլոր տարիներին բանակի ֆինանսավորումը չի ուշացել և ոչ մի օր․

«Ընթացիկ հարցերը լուծելուց բացի ՝ տասը տարի շարունակ ամեն աշուն երեք օր էի հատկացնում բանակային թեմայի մեջ լիովին խորամուխ լինելուն։ Պաշտպանության նախարարի հետ մեկնում էինք առաջնագիծ, զորամասեր այցելում շփման գծի ամբողջ երկարությամբ՝ Արաքսից մինչև Մռավի լեռնաշղթան Քելբաջարում»։