Լրահոս
20:40
02.11.19
70

Հանցագործ ոհմակը վնասազերծված է, գազանանոցը՝ անպաշտպան

Կենդանիների երկու օր իրար հետևից գրանցված անկումներից հետո քաղաքապետարանի հորդորով կենդանաբանական այգու տնօրենի տված հրաժարականը պառակտել է կենդանասերներին: Ոմանք ուրախ են, որ Ռուբեն Խաչատրյանը հեռանում է, քանի որ այգու բոլոր դժբախտությունների համար նրան են մեղադրում: Իսկ կենդանաբանականի աշխատակիցները հուսահատ են: Կենդանիների վրա հարձակման դեպքեր, վստահ են, էլի են լինելու, քանի որ խնդիրը ոչ թե տնօրենն է, այլ ցանկապատը: