Լրահոս
Արցախ
20:07
04.05.19
138

Հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել. վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՐՑԱԽԻ ՊԲ

Img default alt hy

Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, 1998թ. ծնված՝ Շիրակի մարզի Ողջի գյուղի բնակիչ՝ Ագանիկ Գառնիկի Զորոգլյանը:

Արցախի հանրապետության պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ վիրավորում ստացած զինծառայողը անմիջապես տեղափոխվել է հոսպիտալ: Նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Արցախի մեր գործընկերը հայտնում է, որ զինծառայողին վիրահատել են Մարտունու հոսպիտալում, վնասվածքը գլխից է: Մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:


* Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը այս շաբաթ հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ՝ ավելի քան 3000 կրակոցով: Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: