Լրահոս
Հասարակական
11:30
27.01.22
550

Կորոնավարակակիր պաշտոնյաներ

Img default alt hy

Զինված ուժերի կազմավորման 30-ամյակին նվիրված ընդունելությունը հետաձգվել է: 

Պաշտպանության նախարարությունից «Հայլուրին» հայտնել են, որ Գլխավոր շտաբի պետի, բանակի ղեկավար կազմում մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների մոտ կորոնավիրուս է ախտորոշվել: 

Կորոնավիրուսով է վարակվել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

Ըստ «Հրապարակ» օրաթերթի տեղեկությունների՝ նրա վարակված լինելը կասկածելի են համարում քաղաքական շրջանակներում: Փաշինյանը հայտնել էր, որ անախտանիշ է անցնում հիվանդությունը:

«Այդ դեպքում ինչո՞ւ է թեստավորվել վարչապետը»,- գրում է թերթը: 

Ըստ լրատվամիջոցի՝ վարկածներից մեկն այն է, որ Փաշինյանը խուսափում է իր համար անցանկալի արտերկյա պաշտոնական միջոցառմանը մասնակցելուց, մյուս վարկածի համաձայն՝ պատճառը բանակի օրվա տոնակատարությունն է: Հունվարի 28-ին Մարզահամերգային համալիրում միջոցառում էր նախատեսված, որին մասնակցելու էին նաև պատերազմից վերադարձածները: 

«Հրապարակ» օրաթերթը գրում է, որ փորձել են Փաշինյանի մասնակցությամբ հուզիչ տեսարաններ բեմադրել, սակայն մասնակիցները չեն համաձայնել, Փաշինյանն էլ նպատակահարմար չի գտել «շարքային» կարգավիճակով՝ առանց շոուի՝ մասնակցել այդ միջոցառմանը: 

Բարձրաստիճան պաշտոնյաների, վարչապետի կորոնավիրուսով վարակվելու մասին հայտնի է դառնում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ շաբաթ օրը տեղի ունեցած հարսանիքից մի քանի օր անց: