Լրահոս
Առողջապահական
18:34
16.05.19
153

Գարդասիլի հարցի շուրջ ԱԺ-ում քննարկում է եղել

Img default alt hy


Գարդասիլի թեման խորհրդարան է հասել: Այս պատվաստանյութի վերաբերյալ կողմ եւ դեմ կարծիքները լսել են առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում: Շուրջ 3 ժամ տևած քննարկումն առանց միջադեպերի չի անցել: Առողջապահության կառավարիչ Գեւորգ Գրիգորյանը փորձել է պարզել, թե ինչպես կարող էր նախարարի հրամանով պատվաստվող կանանց տարիքային շեմը բարձրանալ: Պատվաստանյութը նախատեսված է 9-ից 26 տարեկանների համար: Սրան արձագանքելով Արսեն Թորոսյանի խորհրդական Վահե Տեր-Մինասյանը հայտատարել է, որ գարդասիլին ընդդիմացողները սաբոտաժ և հակաքարոզչություն են անում՝ թեման քաղաքականացնում են: Տեր-Մինասյանը նշել է, որ սա իր կարծիքն է, նա անեւ հանդիմանել է հանձնաժողովին, որ չեն ասել, որ գարդասիլին դեմ արտահայտվողները նույնպես հրավիրվել են քննարկմանը: