Լրահոս
Միջազգային
17:07
29.01.22
141

Ֆրանսիայի և Գերմանիայի ԱԳ նախարարները կայցելեն Ուկրաինա

Img default alt hy

Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանը հայտարարել է, որ Գերմանիայի իր գործընկերոջ՝ Աննալենա Բերբոքի հետ, փետրվարի 7-ից 8-ը կայցելի Ուկրաինա։

«Պատրաստվում են փետրվարի 7-ից 8-ը այցելել Ուկրաինա՝ Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոքի հետ», Twitter-ում գրել է Լը Դրիանը։

Նա նշել է նաև, որ այսօր Ուկրաինայի իր գործընկեր Դմիտրի Կուլեբային Ֆրանսիայի և Գերմանիայի անունից լիակատար աջակցություն է հայտնել։