Լրահոս
Հասարակական
17:51
27.01.22
124

Երկկողմ հարաբերություններում իր կարևոր դերակատարությունն ունի նաև Իսպանիայում բնակվող հայ համայնքը

Img default alt hy

1992թ․ այս օրը՝ հունվարի 27-ին, Հայաստանի Հանրապետության և Իսպանիայի Թագավորության միջև հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ, հայտնում են Արդարադատության նախարարությունից։

«Այս 3 տասնամյակների ընթացքում հայ-իսպանական հարաբերությունները զարգացել են փոխադարձ հարգանքի և վստահության հիման վրա։ Մեր գործընկերային հարաբերությունների և բազմակողմ համագործակցության հետագա զարգացումը բխում է մեր բարեկամ ժողովուրդների շահերից։

Երկկողմ հարաբերություններում իր կարևոր դերակատարությունն ունի նաև Իսպանիայում բնակվող հայ համայնքը, որն իր նպաստն է բերում երկրի հասարակական կյանքին։

Հայաստանը հանձնառու է ընդլայնել Իսպանիայի հետ հարաբերությունները ինչպես երկկողմ, այնպես էլ՝ բազմակողմ ձևաչափերով և բարձր է գնահատում Իսպանիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության ընդլայնման գործում։

Այս հոբելյանական օրը Իսպանիայի ժողովրդին մաղթում ենք խաղաղություն և բարգավաճում»։