Լրահոս
Երևան
23:22
23.04.19
148

Երևանի աղբի խնդիրը. քաղաքապետարանում իրար ամոթանք են տվել

Երևանի ավագանիում վատ ավանդույթ է ձևավորվում: Արդեն երկրորդ անգամ է՝ իմ քայլականները ընդմիջումից հետո նիստի դահլիճ չեն շտապում: Քվորում ապահովվում է երկրորդ փորձից: Այսօր դա միակ սկանդալը չի եղել: Երևանցիներին օր ու արև չտվող աղբակույտերի գարշահոտ հարցն են բարձրացրել ընդդիմադիր խմբակցությունները: Քաղաքապետը փոխարենը լավ լուրեր է ունեցել՝ որոշել է խրախուսել իր աշխատակազմին: Հայկ Մարությանը վստահ է՝ քաղաքապետարանում գիշեր-ցերեկ աշխատում են, և ուրեմն՝ պետք է պարգևավճարներ ստանան: