Լրահոս
Հասարակական
11:12
27.01.22
1 047

Մերկասառույցով պատված Երևան-Սևան ճանապարհը դարձել է 30-ից ավելի ավտոմեքենաների վթարի պատճառ

Img default alt hy

Արդեն 3 ժամից ավելի է՝ արտակարգ իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում, տեղեկացնում է «shamshyan.com»-ը։

Դեպքի վայրից Գագիկ Շամշյանը հայտնում  է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի Չարենցավանի վարչական տարածքում մոտ 16 կիլոմետր ճանապարհահատվածն ամբողջովին պատված է մերկասառույցով, ինչի հետևանքով մոտ 30 ավտոմեքենաներ տարբեր հատվածներում վթարի են ենթարկվել: Կան գլխիվայր շրջված, ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս եկած ավտոմեքենաներ:  

Դեպքի վայրում հավաքված վարորդներն ասում են. 

«Քանի ժամ է, ճանապարհի մերկասառույցի պատճառով իրար հետևից վթարներ են տեղի ունենում: Ճանապարհը մշակված չէ, աղ ու ավազ լցված չի ու դրա պատասխանատուն ճանշինն է:

Մեր ներկայությամբ «գայի» տեսուչները արդեն մի քանի անգամ  զանգահարել են ճանշին, խոստացել են, որ կգան, բայց 3 ժամ է, չկան, ասես հօդս ցնդած լինեն: Բա հիմա ով է պատասխան տալու իրենց չարած աշխատանքի հետևանքով էսքան մարդկանց պատճառված վնասի համար»:  

Մի քանի ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչներ էլ կատակով ասում էին. 

«Ճանշինի  խերն ա, հիմա էսքան միլիոնների փոխհատուցում ոնց ենք տալու»:  

Շամշյանը հայտնում է նաև, որ խցանումը հասնում է  մի քանի կիլոմետրի և դրա պատճառը դարձյալ ճանապարհի մերկասառույցն է ու ճանշինի անգործությունը: