Լրահոս
Աշխարհ
11:47
22.06.19
134

Էլթոն Ջոնը պարգեւատրվել է Ֆրանսիայի Պատվո Լեգիոնով

Img default alt hy

Աշխարհահռչակ երգիչ Էլթոն Ջոնը պատգեւատրվել է Ֆրանսիայի Պատվո Լեգիոնով, որը համարվում է Ֆրանսիայի բարձրագույն պարգեւը: Արարողությունը տեղի է ունեցել Ելիսեյան պալատում, իսկ պարգեւը հանձնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Մակրոնը 72-ամյա երգչին անվանել է «Մեղեդային հանճար»: Երգիչը իր ելույթում ասել է. «Ես սիրավեպ ունեմ Ֆրանսիայի հետ: Ես այստեղ տուն ունեմ, հաճախ եմ այստեղ լինում, ես սիրում եմ ֆրանսիացիների ու նրանց ապրելու մշակույթը» տեղեկացնում է BBC-ն: