Լրահոս
Քաղաքական
22:33
31.10.21
53

«Դավաճան» և «Արցախ». փաշինյանական «ֆոբիաներ»

Արցախը ուրացողը դավաճան է։ Այս պնդման համար երեքշաբթի Ազգային ժողովի անվտանգության աշխատակիցները ոլորեցին Գեղամ Մանուկյանի թևերը ու հեռացրին ամբիոնից: ՔՊ-ական փոխխոսնակը ժողովրդավարության բաստիոնի բնում խեղդեց ընդդիմադիր պատգամավորի խոսքի ազատությունը մի հարցի մասին, որի շուրջ Երևանի փողոցներում հանրային կոնսեսուս կա:

Երևանցին ասում է՝ դավաճան է նա, ով կուրանա Արցախը: Բայց ինչո՞ւ է սա մտահոգում, վախեցնում, թե՝ խայթում իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչներին: ՔՊ-ականները «դավաճան» բառը լսելիս կորցնում են ինքնատիրապետումը: