Լրահոս
Իրավական
22:31
07.05.19
171

Դատավորների աննախադեպ ինքնաբացարկներ

Ճանաչում է մեղադրյալին կամ հիվանդ է ու բժշկի թուղթ ունի: Քոչարյանի գործով դատական նիստերը նախագահելուց երեք դատավոր արդեն հրաժարվել է: Մամուլը գրում է, որ երեկ Մարտի 1-ի գործով նշանակված դատավոր Դավիթ Գրիգորյանը արդեն բժշկի թուղթ է պատրաստում ու հնարավոր է՝ ինքնաբացարկ հայտնի: Նա մի անգամ արդեն Քոչարյանի գործով նման բան արել է, երբ պետք է որոշվեր երկրորդ նախագահի խափանման միջոցի հարցը: