Լրահոս
Իրավական
20:40
18.05.19
157

Դատարանը մերժել է Արմեն Թավադյանին կալանավորելու միջնորդությունը

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների դատարանը մերժել է քննչական կոմիտեի միջնորդությունը «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանին կալանավորելու մասին: Արմեն Թավադյանի փաստաբանը նշել է, որ դատարանը որոշել է իր պաշտպանյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին քննիչի միջնորդությունը մերժել: «Այսինքն Արմեն Թավադյանը կմնա ազատության մեջ: Կալանավորման վերաբերյալ միջնորդությունն անհիմն էր»,-ասել է նա: