Լրահոս
Իրավական
23:15
07.06.19
157

Դատարանն արձանագրեց, որ Քոչարյանի իրավունքները խախտվել են

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը Քոչարյանի գույքի ու հաշիվների վրա դրված կալանքը վերացնելու պաշտպանի միջնորդությունը մասնակի բավարարեց: Դատարանը այսօր արձանագրեց. Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի իրավունքները խախտվել են՝ քննիչի որոշման արդյունքում: Քննիչի և դատախազի գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու մասով բողոքը մերժվեց: Քոչարյանի գույքի և հաշիվների վրա կալանք էր դրվել 2018-ի հուլիսի 30-ին՝ նրան մեղադրանք առաջադրելուց 4օր հետո: Բայց մինչ կալանք դնելը՝ դատախազությունը չէր գնահատել կալանքի տակ դրված գույքը, ինչը, ըստ փաստաբանների, ոչ իրավաչափ է: