Լրահոս
Աշխարհ
17:12
13.05.19
142

Ցլամարտի արցունքները

Img default alt hy

Իսպանիայում ավանդական ցլամարտի ժամանակ տեղի է ունեցել «դաժան ու գարշելի» մի երեւույթ: Ցլամարտիկը վարջին՝ սպանիչ հարվածը հասցնելուց առաջ մաքրել է արյունաշաղախ ցլի արցունքները: Այդ տեսանյութով Թվիթերում կիսվել է 2,3 միլիոն օգտատեր: Ցլամարտի երկրպագուները այդ քայլը համարել են հարգանք մեռնող կենդանու հանդեպ, սակայն կենդանիների պաշտպանության խմբերը հայտարարել են, որ «միայն դաժան եւ գարշելի ուղեղ ունեցող մարդը կարող է կենդանուն այդ աստիճան տանջել եւ վերջում մաքրել արցունքները» եւ հերթական անգամ կոչ են արել արգելել ցլամարտերը ամբողջ աշխարհում, տեղեկացնում է Daily Mail-ը: