Լրահոս
Քաղաքական
22:55
19.06.19
143

Բյուջեի կատարողականը և «100 փաստը»՝ ի գիտություն

 Ազգային ժողովում քննարկվում էր 2018-ի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը, որը նախորդ օրերին անցել է հանձնաժողովներով: Հաշվետվությունը ներկայացնելու համար խորհրդարանում էր կառավարության ողջ կազմը, բացի բյուջեի կատարողականի գլխավոր պատասխանատու Նիկոլ Փաշինյանից: Լրագրողները նաև նկատել են, որ բյուջեի հաշվետվության վերաբերյալ պատգամավորների կողմից ընդամենը 5 հարց է հնչել: 88 հոգանոց խմբակցությունից՝ միայն մեկը: