Լրահոս
Իրավական
22:56
17.06.19
160

Բռնություն դատավորի նկատմամբ և հանցակազմ չկա՞

Դատական բլոկադայի օրը իր գործի տեղի դուռը փակ գտած ու պատուհանով ներս մտնելու փորձ արած դատավորը դեռ փորձում է ապացուցել, որ իր իրավունքը խախտել են: Դատախազությունը հրաժարվել է քրեական գործ հարուցել դատավոր Դավիթ Բալայանի գործով: Ասում են՝ հանցադեպ չի եղել. դատավորը հիմա էլ գլխավոր դատախազից է պահանջում տեսնել ակնհայտը, իր ճամփան փակել են, փորձել է մտնել լուսամուտով, հրել են: Եթե դատախազն էլ ասի, որ հանցադեպ չի եղել, Դավիթ Բալայանը պատրաստվում է դիմել դատարան: