Լրահոս
Քաղաքական
10:49
15.06.19
154

ԲՀԿ-ն կասկածում է Վահե Գրիգորյանի անաչառությանը


Խորհրդարանում այսօր Սահմանադրական դատարանի անդամի թեկնածուի հետ փակ դռների հետևում հանդիպել են Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավորները: Փակ դռներիից հետո հակասական մանրամասներ են դուրս եկել: Իր խոսքով՝ ժողովրդից գաղտնիք չունեցող պատգամավոր Գևորգ Պետրոսյանը պատմել է, որ Վահե Գրիգորյանը Դատախազությունը գործադիր իշխանության կից մարմին է համարում: Բարձրագույն դատական ատյանում տեղ ունենալ հավակնող Վահե Գրիգորյանի անաչառությունը կասկածի տակ են առնում նաև Լուսավոր Հայաստանում: