Լրահոս
Աշխարհ
14:29
17.05.19
152

Բելգիայի նախկին թագավորին տուգանել են

Img default alt hy

Բելգիայի նախկին թագավոր Ալբերտ երկրորդին տուգանել են՝ հայրությունը ապացուցող ԴՆԹ թեստ հանձնելուց հրաժարվելու համար: Վերջերս պարզ է դարձել, որ 1960-ականներին նրա նախկին սիրուց ծնվել է որդի, ում նա չի ընդունում: Այդ ժամանակ Բելգիայի դատարանը Ալբերտ երկրորդին 3 ամիս ժամանակ էր տվել՝ ԴՆԹ թեստ հանձնելու համար: Նա ստիպված է լինելու օրական 5000 եւրո տուգանք վճարել, տեղեկացնում է BBC-ն:

Ամբողջ պատմությունը սկսվեց 1999 թվականին, երբ լույս տեսավ թագուհու ինքնակենսագրական գիրքը, որտեղ նա պատմում է ամուսնու նախկին սիրո եւ արտամուսնական երեխայի մասին: