Լրահոս
Հայաստան
22:32
28.01.22
137

«Բանակի 30-ամյակը չնշել՝ նշանակում է հրաժարվել Հայաստանի Հանրապետությունից». ազատամարտիկներ

Այսօր Հանրապետության հրապարակում տոնական միջոցառումներ չեղան: Պաշտպանության նախարարությունը մեկ մեծ միջոցառում՝ «Խոնարհման երեկո» էր նախատեսել «Դվին» հյուրանոցում, որը հետաձգվեց՝ մասնակիցների քովիդով վարակվելու պատճառով:

Բանակի կազմավորման 30-ամյակը չնշել՝ նշանակում է հրաժարվել Հայաստանի Հանրապետությունից: Այս մտքով են Հանրապետության հրապարակ գնացել մի խումբ ազատամարտիկներ: