Լրահոս
Իրավական
15:04
31.05.19
145

Բաբայանի կողմնակիցների վրա հարձակման դեպքով 2 ձերբակալված կա

Img default alt hy


Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի համակիրների ուղղությամբ արձակված կրակահերթի առնչությամբ հարուցված քրեական գործով՝ 2 ձերբակալված կա: Ըստ Նյուզ, էյ էմ -ի ձերբակալվածներից մեկը Ազատագրական բանակի հիմնադիրներից, հրամանատար Վլադիրմիր Բալայանի որդին է՝ Ալեքսեյ Բալայանը: Մյուսը՝ Ռոլանդ Այդինյանը: Քննչական կոմիտեն հայտնում է, որ նրանց ձերբակալել են՝՝ զենք կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ՝ խուլիգանություն կատարելու և ապօրինի զենք կրելու կասկածանքով: Հիշեցնենք, որ մայիսի 30-ին, Սամվել Բաբայանի գրասենյակը հայտարարություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ Բաբայանի համակիրները ենթարկվել են հարձակման, նրանց ուղղությամբ Սևան-Մարտունի ճանապարհին կրակոցներ է հնչել: