Լրահոս
Հասարակական
22:10
03.11.19
79

Բաբաջանյանի «սեվացնող» թղթապանակը

Շաբաթվա ամենաինտրիգային նյուզմեյքերը նորից Արման Բաբաջանյանն է: Սահմանադրական դատարանի նախագահի դեմ իշխանության արշավին միանալուց եւ Հրայր Թովմասյանի մտերիմներից մեկի՝ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի դեմ հաղորդում ներկայացնելուց հետո՝ անկախ պատգամավորը հայացքն ուղղեց հոկտեմբերի 27-ի գործին: Արման Բաբաջանյանը թիկրախավորեց անկախ Հայաստանի առաջին վարչապետ, Ղարաբաղ կոմիտեի անդամ, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին: Ահաբեկչական խմբի պարագլուխ Նաիրի Հունանյանին այցելելուց հետո նա հայտարարեց, թե Վազգեն Մանուկյանը Հունանյանի մտերիմներից է ու առաջարկեց վարչապետին՝՝ Հանրային խորհրդի նախագահ Մանուկյանին պաշտոնանկ անել: Ի դեպ, մամուլում կասկածներ են շրջում, թե Բաբաջանյանն ընդհանրապես այցելել է Նաիրի Հունանյանին: Համենայն դեպս, որեւէ լուսանկար, տեսագրություն կամ ձայնագրություն չկա, որը կհաստատեր երկու ժամ ձգված զրույցի փաստը: