Լրահոս
Հասարակական
23:11
10.05.19
214

ԱԺ պատգամավորը գլխավոր դատախազին մեղադրում է կոռուպցիայի համար


Խորհրդարանում ՙԼուսավոր Հայաստան՚ խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին մեղադրել է մի շարք կոռուպցիոն երևույթներում ներգրավված լինելու համար։ Բաբաջանյանը նրան անվանել է նախկին ռեժիմի կամակատար: Պատգամավորը նաեւ ցույց է տվել մի լուսանկար, որտեղ երեւում է դատախազի շքեղ առանձնատունը կառուցված նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի նվիրած տարածքում: