Լրահոս
Իրավական
22:30
15.06.19
148

Ազգային Ժողովի դատաիրավական օրակարգը

Սահմանադրական դատարանի անդամի թեկնածու Վահե Գրիգորյանը այս շաբաթ հանդիպեց խորհրդարանական 3 խմբակցությունների հետ: Բացի Իմ քայլից՝ մյուսները նրան քաղաքականացված են համարում, կասկածում՝ անկողմնակալությանը: Սակայն ընդդիմադիրների կարծիքը՝ քվարկության վրա չի ազդի: Իշխող խնբակցությունն իր նախընտրած թեկնածուին՝ առանց ընդդիմության ձայների էլ կարող է Սահմանադրական դատարան տանել: Գործընթացին հետևող իրավապաշտպանները պնդում են, որ իշխանությունը յուրայիններով է ուզում համալրել նաև Բարձրագույն դատական խորհուրդը: