Լրահոս
Հասարակական
00:06
28.01.22
134

Այս օրը պարտավոր ենք հիշել մեր բոլոր նահատակներին և ազգի նվիրյալներին․ Դավիթ Բաբայան

Img default alt hy

ԱՀ ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը շնորհավորական ուղերձ է հղել բանակի տոնի առթիվ․

«Թանկագի՛ն հայրենակիցներ, բարեկամներ, կուսակիցներ,
Արցախի պահպանողական կուսակցության և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Արցախի ողջ հանրությանը, Հայաստանի և Սփյուռքի մեր քույրերին և եղբայրներին՝ Հայրենյաց պաշտպանի օրվա առթիվ։

Հայրենիքի պաշտպանությունը ցանկացած հայրենասեր մարդու կյանքի ամենակարևոր առաքելություններից մեկն է, այն սկսվում է ճիշտ դաստիարակությունից, համապատասխան արժեհամակարգի ձևավորումից, աշխատասիրությունից և հավատքից։  Այս ամենով զինված մարդը դառնում է հայրենիքի իսկական պաշտպան։ 

Արժեհամակարգի ցանկացած թերացում խարխլելու է հայրենասիրության ողջ համակարգը։ Մեր հայրենիքը գտնվում է ծանր վիրավոր վիճակում, ծանր վիրավոր վիճակում է գտնվում նաև հայրենասիրությունը։ Հայրենիքի ապաքինումը սկսվում է հայրենասիրության ապաքինումից։ 

Այս տոնական օրն առաջին հերթին շնորհավորում եմ հայրենիքի անդորրը ապահովող բոլոր մեր զինվորներին և հրամանատարներին՝ մաղթելով նրանց անփորձանք ծառայություն։

Այս օրը պարտավոր ենք հիշել մեր բոլոր նահատակներին և ազգի նվիրյալներին։ 

Շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր պարկեշտորեն ու ազնվորեն աշխատում և ծառայում են ի փառս հայրենիքի։

ԱՍՏՎԱԾ ՊԱՀԱՊԱՆ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ, ԺՈՂՈՎՐԴԻՆ, ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆԸ»։