Լրահոս
Քաղաքական
23:13
07.06.19
331

Արմեն Աշոտյանը «չարորակ նորագոյացություն» է նկատում

Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող խորհրդարանական հանձնաժողովի առաջին նիստից ու անդրանիկ հայտարարություններից հետո այսօր խոսել է ապրիլյանի դեպքերի ժամանակ իշխանության ղեկին եղած Հանրապետական կուսակցության փոխնախագահը: Արմեն Աշոտյանը վստահ է, որ քննիչ հանձնաժողովի ստեղծումը քաղաքական նպատակներ ունի, իսկ Արցախյան հարցում նոր իշխանության վարած քաղաքականությունը Աշոտյանի սրտով չէ, պատահական չի համարում, որ մեր արտգործ նախարարությունը հանկարծ հիշել է Դուշանբեի վերելակում մոռացված վիեննական ու պետերբուրգյան պայմանավորվածությունները: