Լրահոս
Քաղաքական
16:01
26.01.22
158

Արցախում նույնպես նախատեսում են փոփոխել սահմանադրությունը

Img default alt hy

Հունվարի 26-ին հրավիրվել է Արցախի ազգային ժողովի պետաիրավական մշտական հանձնաժողովի նիստ։ Օրակարգում  «Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության մասին» նախագծի քննարկումն էր։

Արցախի ԱԺ-ից հայտնում են, որ փոփոխությամբ առաջարկվում է Սահմանադրությամբ նախատեսված վարչատարածքային բաժանման վերանայման գործընթացի ժամկետները երկարաձգել՝ 5 տարին դարձնելով 10 տարի։

Հանձնաժողովը միաձայն կողմ է քվեարկել նախագծին և առաջին ընթերցմամբ այն ներկայացվելու է առաջիկա հերթական նիստի քննարկմանը։

Նիստին ներկա էին ԱԺ նախագահի տեղակալ Գ․ Բաղունցը և պատգամավորներ։