Լրահոս
Արցախ
13:12
21.06.19
149

Արցախում այգեպանը պայթել է ավիառումբի վրա

Img default alt hy

 Armilink-ի տեղեկություններով՝ 34-ամյա Արարատ Մարգարյանը կնոջ և երեք անչափահաս աղջիկների հետ ապրում է Արցախի Մեծ Թաղեր համայնքում։ Նա ընտանիքը պահում է մեծ դժվարությամբ։ Գյուղատնտեսական աշխատանքով մշտական եկամտ չի բերում։ 
Փոքր աղջիկն ընդամենը 6 ամսական է։ Մեծ դուստրն ունի սրտի հետ կապված լուրջ առողջական խնդիրներ։ Այս ամսվա վերջում նրան պետք է տանեին Երևան՝ վիրահատության։

Հադրութի շրջանի Տող համայնքի խաղողի այգում Արարատը ձեռքի էլեկտրական մեքենայով խոտ էր հնձում։ Տեղի ունեցավ սարսափելի բան՝ հնչեց պայթյուն։ Արարատը պայթեց արկի վրա։

Ամենայն հավանականությամբ այդ չարաբաստիկ արկը պատերազմի ժամանակ թշնամու կողմից նետված ավիառումբ է, որը ժամանակի հետ ծածկվել է հողի տակ և աննկատ մնացել։ 
Արարատը վնասվածքներ ունի սրտի շրջանում, ոտքերին, իսկ ամենախորը վնասվածքը որովայնի հատվածում է։ Այս պահին կյանքին վտանգ չի սպառնում, բայց վերքերը բավականին խորն են։

Մոտ 1-2 ամիս առաջ նույն այգում աշխատողները նկատել էին հողի մեջ թաղված ռումբ։ Երկու դեպքում էլ ահազանգել էին ականազերծողներին, և առանձ պատահարի հաջողվել էր ականազերծել դրանք։ Այս անգամ, սակայն, չարիքից խուսափել չհաջողվեց։