Լրահոս
Իրավական
17:20
16.05.19
151

Արցախի նախագահները ժամանել են դատարան

Img default alt hy

 

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանի դատարան են ժամանել Արցախի նախագահ Բակո Սահակյանն ու երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը: Նախագահները երաշխավորագիրը գրել էին դեռ մայիսի 11-ին՝ նիստի մեկնարկից առաջ:

Դատարանը պահանջել էր, որ երաշխավորողներն անձամբ գան դատարան: Թեպետ որոշ իրավաբաններ ու իրավապաշտպաններ պնդում են, որ դրա իրավական անհրաժեշտությունը չկա:

Արցախցի նախագահներին դատարանի դահլիճում դիմավորել են հոտնկայս եւ ծափահարություններով: Հայտնի է, որ Բակո Սահակյանը եւ Արկադի Ղուկասյանը վճարել են նաեւ 500 հազարական դրամ գրավ: