Լրահոս
Արցախ
21:38
14.05.19
162

Արցախի նախագահները երաշխավորագիր են ներկայացրել դատարան

Վաղը հնարավոր է Երևանի ընդհանուր իրավասության դատարանում լինեն Արցախի բոլոր երեք նախագահները: Ռոբերտ Քոչարյանը՝ մեղադրյալի աթոռին, Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը՝ որպես նրա ազատության երաշխավորներ: Երկրորդ օրը շարունակվող աննախադեպ դատավարությանն այսօր կարդացել են Արցախի գործող և երկրորդ նախագահների երաշխավորագիրը՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու հորդորով: