Լրահոս
Հասարակական
22:32
30.05.19
149

Արագածավանցիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհն ու երկաթգիծը

Արագածոտնի Արագածավան գյուղի բնակիչները շարունակում են փակ պահել Երևան-Գյումրի միջպետական ճանապարհն ու երկաթգիծը ու ասել են, որ չեն հեռանա, մինչեւ իրենց խնդրին լուծում չտան: Բողոքում են ոռոգման ջրի գնից: Հայտարարում են, որ գյուղատնտեսությամբ զբաղվելն արդեն ձեռնտու չէ: