Լրահոս
Հայաստան
15:13
31.05.19
227

Արագածավանցիները բացել են Երեւան-Գյումրի ճանապարհն ու երկաթգիծը

Img default alt hy


Երկու օր Երեւան-Գյումրի միջպետական ճանապարհն ու երկաթգիծը փակ պահած արագածավանցիները երեկ երեկոյան բացել են ճանապարհը՝ ջրային պետական կոմիտեի նախագահի հետ հանդիպումից հետո: Կոմիտեն նաեւ պարզաբանում է տարածել, որ ավելի քան 10 տարի է ոռոգման ջրի սակագինը չի փոփոխվել: Ջրօգտագործողի համար 1 խորանարդ մետրը՝ 11 դրամ է: Սակագնի տարբերությունը սուբսիդավորում է կառավարությունը: Արագածավանի խնդիրն այն է, որ այստեղ հողերը գերնորմատիվային են, այսինքն ոռոգման ջրի պահանջարկը սովորականից ավելի է: Սա հավելյալ ծախս է, ինչը արդարացիորեն առաջացրել է արագածավանցիների դժգոհությունը՝ ասում են ջրպետկոմիտեից: Խորհուրդ են տալիս մշակաբույսեր ընտրելիս խորհրդակցել գյուղատնտեսի հետ, որպեսզի նման խնդրի առաջ չկանգնեն: Նաեւ հաղորդում են, որ գերնորմատիվային հողերի հարցը լուծելու համար՝ առաջարկությունների ծրագիր են մշակում, որը կներկայացնեն կառավարություն: