Լրահոս
Քաղաքական
21:44
04.06.19
132

Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի 1-ին նիստը

Ապրիլյան պատերազմի հանգամանքնները քննող հանձնաժողովն այսօր առաջին նիստն է արել: Այս հանձնաժողովի անհրաժեշտության մասին խոսեց վարչապետ Փաշինյանը՝ դատական բլոկադայի օրվա խորհրդակցության ժամանակ, ինչից հետո որոշվեց, որ քննիչ հանձնաժողովի ֆունկցիան կկատարի խոհրդարանի պաշտպանության ու անվտանգության հանձնաժողովը: Դրա անդամ Տիգրան Կարապետյանը առաջին նիստից առաջ լրագրողներին ասել է, որ քննելու են Ապրիլյան պատերազմի հետ կապված հանրությանը հուզող բոլոր հարցերը, եթե անհրաժեշտություն լինի, կհրավիրեն անգամ այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանին: