Լրահոս
Իրավական
22:29
16.05.19
127

Աննախադեպ դատավարություն


4-րդ օրը շարունակվող աննախադեպ դատավարությունն այսօր Երևան էր բերել Արցախի գործող ու երկրորդ նախագահներին: Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը լրանալուց 3 օր առաջ Բակո Սահակյանն ու Արկադի Ղւկասյանն անձամբ եկան դատարան, վերահաստատեցին Արցախի առաջին ու Հայաստանի երկրորդ նախագահին կալանքից ազատելու իրենց երաշխավորությունը, վճարեցին 500 հազարական դրամ գրավ: Ռոբերտ Քոչարյանն էլ նորից հայտարարեց, որ դատավարությունից փախչելու հիմք չի կարող ունենալ մի մարդ, որի մեջքն անգամ թուրքը չի տեսել: Նա այսօր մի քանի անգամ ծավալուն տեքստով դիմեց դատարանին, իրեն վերագրվող գործը համեմատեց հայտնի անեկդոտի հետ: Ուղտին ասին,- վիզդ ծուռ է,— ասաց,— որ տեղս է ուղիղ որ վիզս ուղիղ լինի: