Լրահոս
Աշխարհ
17:03
21.06.19
137

Անգղերի մասսայական ոչնչացում

Img default alt hy

Բոցվանայում տեղի է ունեցել անգղերի վտանգված տեսակի մասսայական ոչնչացման դեպքեր: Ընդհանուր թվով՝ 537 անգղ եւ երկու՝ վտանգված տեսակի սպանված արծիվ է հայտնաբերվել: Սպանդը տեղի է ունեցել թունավորման միջոցով: Կառավարությունը դեպքի առիթով հայտարարել է, որ «թունավորման դեպքերը վտանգավոր են հասարակության համար եւ պետք է օրենքով արգելվեն»: Բնության պաշտպանության միջազգային միությունը խստիվ քննադատել է վտանգված թռչունների այսչափ ոչնչացումը, տեղեկացնում է BBC-ն: