Լրահոս
Հասարակական
22:27
11.06.19
146

Ալբանական փորձ, վրացական վախեր. «Վեթինգ» -ի քննարկումը

Արդարադատության երկու նախկին նախարար, փաստաբանների պալատի նախագահն ու մեկ տասնյակի չափ իրավապաշտպան հավաքվել են, որ մասնագիտական կարծիք ասեն՝ երկրում անցումային արդարադատություն ներդնելու ու դատավորներին վեթինգի ենթարկելու՝ կառավարության սկանդալային մտադրությունների մասին: Լույս հիմնադրամի նախաձեռնությունը նպատակ ունի լույս տարածել դատաիրավական այս փոփոխությունների մութ կողմերի վրա: Քննարկմանը հիշել են օրինակ մեր հարևան Վրաստանի փորձը: Այդ երկիրը վեթթինգի գնաց 2004-ին, ճաղերի հետևում հայտնվեց երկրի բնակչության 5 տոկոսը, իսկ մնացածի վրա վախի մթնոլորտ տարածվեց: