Լրահոս
Հայաստան
15:49
27.01.22
90

Աղոթում ենք Հայոց բանակի զինվորների հաղթանակների համար․ Գարեգին Բ

Img default alt hy

Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը Բանակի օրվա առիթով կատարել է Հանրապետական մաղթանք, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել նաև պարգևաբաշխություն․

«Ի խորոց սրտի հայց ենք բարձրացնում առ Աստված հայրենիքի պաշտպանության դիրքերում իրենց կյանքն ընծայած մեր զավակների համար։ Աղոթում ենք Հայոց բանակի հրամանատարական կազմի ու զինվորների ապահով ու անփորձանք ծառայության, հաղթանակների և հայրենի եզերքների խաղաղության ու անսասանության համար։ 

Թող Տիրոջ ողորմությունը, խնամքը և Սուրբ Աջի հովանին լինեն հայոց բանակի, մեր հայրենիքի, համայն աշխարհասփյուռ մեր ժողովրդի հետ, այսօր և միշտ. ամեն»։