Լրահոս
Հասարակական
18:16
27.01.22
142

Ադրբեջանը Զանգելանում և Լաչինում միջազգային օդանավակայաններ է կառուցելու

Img default alt hy

Ադրբեջանի տրանսպորտի նախարարությունը Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության և օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի հետ աշխատում է Զանգելանի և Լաչինի օդանավակայանները շահագործման հանձնելու համար։

Տրանսպորտի նախարարը հայտնել է, որ օդային տրանսպորտի ենթակառուցվածքի օբյեկտների կառուցման աշխատանքներն ընթանում են ըստ ժամանակացույցի։

«Ֆիզուլիի օդանավակայանի բացումը տեղի է ունեցել նախորդ տարվա հոկտեմբերի 26-ին։ Նախապատրաստական աշխատանքներ են տարվում Զանգելանում և Լաչինում միջազգային օդանավակայանների կառուցման համար»,- նշել է նա։