Լրահոս
Արցախ
21:32
30.10.21
52

Ադրբեջանցիների տապալած «Այգեհովիտը» Տավուշո՞ւմ է, թե՞ Արցախում. ՊՆ-ի և ԱԱԾ-ի տարբեր պատասխանները

Ադրբեջանը շարունակում է քարոզչական սադրանքները: Համացանցում տարածվել է մի տեսանյութ, որտեղ երկու ադրբեջանցի զինծառայողներ գետնին են տապալում Այգեհովիտ գյուղի ցուցանակը:

«Հայլուրը» ՊՆ և ԱԱԾ գրավոր հարցում էր ուղարկել, խնդրելով պարզաբանել՝ արդյո՞ք ադրբեջանցիները վնասել են Այգեհովիտ գյուղի ցուցանակը: Եթե այո, ապա ե՞րբ և ինչպե՞ս են ադրբեջանցի զինծառայողները մտել Տավուշի Այգեհովիտ գյուղի տարածք: Վերականգնվե՞լ է արդյոք ցուցանակը: ԱԱԾ-ն պատասխան նամակում գրել է, որ տարածված տեսանյութը որևէ աղերս չունի Տավուշի Այգեհովիտ գյուղի հետ: Կադրերն արված են 44-օրյա պատերազմի ընթացքում ադրբեջանական վերահսկողության տակ անցած Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Այգեհովիտ գյուղից: ՊՆ-ն՝ ի պատասխան «Հայլուրի» հարցմանը հայտնել է, որ լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտություն կա և հարցման պատասխանը կտրամադրվի օրենսդրությամբ սահմանված ժամկետներում: