Լրահոս
Իրավական
23:16
10.06.19
166

«Ադեկվադ»-ները վստահ են, որ լուրջ սպառնալիք են իշխանությանը

Վերջին երկու օրվա ընթացքում երկու անգամ ոստիկանություն է տարվել Ադեկվադ հասարակական կազմակերպության հիմնադիր-անդամ Արթուր Դանիելյանը, որը հայտնի է Նիկոլ Փաշինյանի թիմի հասցեին կոշտ քննադատությամբ: 
Այսօր կեսօրից հետո կազմակերպության գրասենյակում՝ Դանիելյանին ոստիկանները ձեռնաշղթաներ էին հագցրել և բերման ենթարկել: Պատճառաբանելով, թե Դանիելյանը Նիկոլ Փաշինյանին ծանր մարմնական վնասվածք հասցնելու սպառնալիք է հնչեցրել: Ադեկվադները վստահ են տեղի ունեցածը քաղաքական հետապնդում է: