Լրահոս
Քաղաքական
23:34
10.06.19
153

Աբովյանում իշխանությունը պարտվեց, հաղթեց ժողովրդավարությունը

Աբովյանում իշխանությունը պարտվեց, հաղթեց ժողովրդավարությունը Աբովյանի քաղաքապետի ընտրությունից հետո իշխող կուսակցությունը հայտարարում է իր բարոյական հաղթանակի մասին: Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Աբովյանում հաղթել է ժողովրդավարությունը: Կոտայքի մարզպետը կարծում է, որ Աբովյանում պարտվել է քաղաքացին: Իսկ իրականում՝ Աբովյանի քաղաքապետի ընտրություններում հաղթել է ԲՀԿ-ի սատարած անկուսակցական թեկնածուն՝ պարտության մատնելով Քաղաքացիական պայմանագրի թեկնածուին: Վերջինիս քարոզարշավը առաջ էր տանում անձամբ Կոտայքի մարզպետը: Հրապարակավ իր զորակցությունն էր ցուցադրել նաև հանրապետության վարչապետը: