Լրահոս
Հայաստան
13:49
30.10.21
104

40 տարի անց պատիվ ունեմ լինելու հայրենի հողի վրա. Համբիկ Սասունյանը Հայաստանում է

Հայաստանում է Համբիկ Սասունյանը: Հայ վրիժառուին 39 տարվա բանտարկությունից հետո Լոս Անջելեսի գերագույն դատարանը այս գարնանն ազատ էր արձակել:

Սասունյանը բանտում էր 1982 թվականից՝ Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոս Քեմալ Արիկանին գնդակահարելու համար: Հայոց ցեղասպանության զոհերի վրեժն առնելու համար էր Սասունյանը գնդակահարել թուրք դիվանագետին: