Լրահոս
Հասարակական
17:23
29.01.22
2 807

3 զինծառայող հայտնաբերվել է և տեղափոխվել զինվորական հոսպիտալ

Img default alt hy

Արցախի Քարվաճառի հատվածում (Շահումյանի շրջան), որը 44–օրյա պատերազմից հետո անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ, ադրբեջանցի զինծառայողներ են կորել։

Ինչպես հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը` Ալ լճի շրջանում ձնաբքի պատճառով 4 զինծառայող շեղվել են ճանապարհից և մոլորվել:

Նրանց սկսել են փնտրել, արդյունքում 3 զինծառայող հայտնաբերվել է և տեղափոխվել զինվորական հոսպիտալ։

Ավագ լեյտենանտ Ֆուդա Բագիրովը դեռ չի հայտնաբերվել, որոնումները շարունակվում են: