Լրահոս
Արցախ
19:37
09.09.21
64

Զոհված 21 զինծառայողների հարազատները մեղադրում են Ջալալ Հարությունյանին

21 զինծառայողի ծնող՝ Ջալալ Հարությունյանին մեղադրում են իրենց որդիների մահվան համար: Նրանք պնդում են, որ 2020թ․ հոկտեմբերի 12-ին Վարանդայում Հարությունյանի չկրակել հրամանի պատճառով է թշնամին անարգել մոտեցել հայ հրետանավորներին ու կրակել նրանց վրա:

Ծնողները կարծում են, որ Ջալալ Հարությունյանը բուրգի գագաթին է, իսկ տղաների մահվան համար, ըստ նրանց, մեղավոր են նաև Պաշտպանության բանակի հրետանու նախկին պետ Գենադի Բաղդասարյանը և Գևորգ Գևորգյանը, որը նրանց խոսքով թողել է զորքն ու փախել: