Լրահոս
22:35
15.04.19
156

Զարթոնքում հիմա էլ պահանջում են, որ դպրոցի տնօրենը հեռանա

Զարթոնքում չեն խաղաղվում անգամ տեղային հեղափոխությունից հետո: Կրակոցները, փոխադարձ մեղադրանքներն ու 23 տարվա գյուղապետի հրաժարականը չցրեցին Զարթոնքի վրայի ամպերը: Գյուղը կանգնել, բանավոր նոր գյուղապետ է որոշել, հիմա էլ նախկինի աղջկա՝ դպրոցի տնօրենի հրաժարականն է պահանջում: Հենց նրա տան մոտ էին շաբաթ առավոտյան աղմկել ու կրակել: