Լրահոս
16:57
09.09.21
98

Ո՞ւր է Տիգրանաշենը

Img default alt hy

Կառավարության նիստում երեկ հավանության արժանացած համայնքների խոշորացման ծրագրի հիմնավորման մեջ Տիգրանաշեն համայնքը որևէ փնջում ներառված չէ (Տես օրակարագի 28-րդ հարցի հիմնավորումը), գրում է panorama.am-ը:

Կայքի տեղեկացմամբ, 

Տիգրանաշենի հարակից գյուղերը, ըստ գործադիրի հավանությանն արժանացած
նախագծի, ընդգրկվելու են Արարատի փնջում։

«Նախագծով նախատեսվում է ձևավորվել հետևյալ համայնքային փնջերը. ՀՀ Արարատի մարզի Արարատ՝ ք. Արարատ, գ․Արարատ, Ավշար, Արմաշ, Երասխ, Զանգակատուն, Լանջառ, Նոյակերտ, Պարույր Սևակ, Սուրենավան, Վարդաշատ, Ուրցալանջ (թվով 12)»,-մասնավորապես ասված է հիմնավորման մեջ, որը հրապարակված է կառավարության պաշտոնական էջում։

Ուշագրավ է, որ բուն նախագծերում խոշորացվող այս փնջում Տիգրանաշեն գյուղը ներառված է եղել։  Եթե չլիներ համայքններին հաջորդող փակագծում նշված 12 թիվը, կարելի էր կարծել, որ կառավարությունում անմեղ սխալ են թույլ տվել։