Լրահոս
Աշխարհ
22:44
19.04.19
108

ՈՒկրաինան պատրաստվում է բանավեճի


ՙԵս ձեր ընդդիմախոսը չեմ, ես ձեր դատավճիռն եմ՚,- Ուկարինայի գործող նախագահ Պյոտոր Պորոշենկոյին ասել է իր մրցակից Վլադիմիր Զելենսկին: Նախագահի երկու թեկնածուները այսoր Կիևի օլիմպիական ստադիոնում մասնակցում էին դեբատի: Պորոշենկոն Զելենսկուն մեղադրել է ռուսական կողմնորոշման համար և իր ելույթի ամբողջ ընթացքում հիշել Վլադիմիր Պուտնին: Պորոշենկոն Զելենսկուն անվանել է պարկում հայտնված կատու: Զելենսկին հակադարձել է՝ ավելի լավ է կատու լինել, քան ոչխարի մորթով գայլ: Նախագահի թեկնածուների այսչափ սուր բանավեճի պատճառը նաև այն է, որ ընտրությունների երկրորդ փուլից առաջ արված հարցումներով Զելենսկիի օգտին պատրաստվում է քվեարկել ուկրաինացիների 72 տոկոսը, իսկ գործող նախագահ Պորոշենկոյի ձայն կտա՝ ընդամենը 27 տոկոսը: