Լրահոս
Աշխարհ
23:09
25.04.19
167

Վլադիմիր Պուտին - Կիմ Չեն Ըն. 4 ժամանոց հանդիպում

Աշխարհը հատուկ ուշադրությամբ հետևում էր Ռուսաստանի նախագահի հանդիպմանը՝ հյուսիսկորեական առաջնորդների երկրորդ սերնդի հետ, քանի որ Վլադիմիր Պուտին-Կիմ Չեն Ըն տետ ա տետը տեղի ունեցավ Հյուսիսային Կորեայի նկատմամբ Միացյալ Նահանգների նոր ճնշումների ֆոնին: Չնայած Թրամփն ու Ընը պայմանանվորվել էին ավարտել Կորեական թերակղզու ապամիջուկայնացումը՝ մարտին Վաշինգտոնը նոր պատժամիջոցներ սահմանեց Փհենյանի նկատմամբ: Թե ինչ քննարկեցին Պուտինն ու Ընը` գաղտնի են պահում, ինչպես միջուկային զենքի կոճակը, միայն գիտենք, որ Կիմ Չեն Ընը, ինչպես միշտ, զգուշավոր է եղել՝ եկել է զրահապատ գնացքով, նստել բացառապես՝ սպիրտով մաքրած աթոռի: